Հայ գրոսմայստերը հաղթեց ադրբեջանցի մրցակցին
08/03/2023
Սերբիայում ընթացքող շախմատի ԵԱ-ի 5-րդ տուրում Մանուել Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին։
Հայ գրոսմայստերը 4 միավորով այժմ կիսում է 4-37-րդ տեղերը: Նույնքան միավոր ունի նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը ոչ ոքի է խաղացել հույն մրցակցի հետ:
Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մ. Մարտիրոսյանն ունեն 3,5-ական միավոր: