«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լոս Անջելեսում ուժի մեջ է մտել բնական մորթուց իրերի վաճառքի եւ արտադրության արգելքը

01/01/2021

Բնական մորթուց հագուստի եւ աքսեսուարների վաճառքն ու արտադրությունն արգելող օրենքն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը՝ Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան օրինագիծը քաղաքային խորհրդի կողմից հաստատվել էր 2019-ի սկզբին: Այն հետագայում ստորագրել է մեգապոլիսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, ով հատուկ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանության հետ կապված խնդիրներին:

Նշված նորմերի ներդրումը պնդել էին քաղաքային խորհրդի անդամներ Բոբ Բլումենֆիլդը, Փոլ Կորեցը եւ Միթչ Օ'Ֆարելը: Նրանք ընդգծել են, որ բնական մորթուց իրերի արտադրությունը «անիմաստ դաժանություն է կենդանիների նկատմամբ»: Բլումենֆիլդը, ով հեղինակել է օրինագիծը, ընդգծել է, որ «այս անմարդկային պրակտիկային պետք է վերջ տրվի»:

Լոս Անջելեսը դարձել է ԱՄՆ ամենամեծ քաղաքը, որտեղ գործում է այդպիսի օրենք: Նմանատիպ նորմեր ավելի վաղ հաստատել էին Բերքլի եւ Սան Ֆրանցիսկո քաղաքների իշխանությունները: