«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

18/09/2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Չիլիի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Չիլիի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը։ Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կհասնենք Հայաստանի և Չիլիի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ պետությունների և ժողովուրդների: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: