ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական գնահատականը. մաս 1-ին
05/12/2024
Հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն։ Պետք է գիտակցել, որ թե պատմական համատեքստում, թե մեր ժամանակներում հայ ժողովրդի փրկությունը ոչ Արևմուտքի և ոչ էլ Ռուսաստանի մեջ չէ, այլ հենց մեր ձեռքերում։ Ռուսաստանը մշտապես փորձել է մեր տարածաշրջանում լուծել իր ազգային շահերից բխող խնդիրները, ինչը չպետք է ընդունել որպես հակահայկական քաղաքական գործունեություն։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական պատմությունը։