«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեղծվում էր տպավորություն, թե ԼՂ-ն դատարկում են, իսկ սահմանը պահող զինվորին ասում՝ դու պաշտպանի, մենք գնացինք: . Ալեն Սիմոնյան

12/02/2025

Շատ մարդիկ կռվել են, իրենց կյանքերն են զոհել, դրա մասին չէ խոսքը, ում մասին է խոսքը՝ բոլորը շատ լավ հասկացել են: Ինչ վերաբերում է Շահրամանյանին, մինչև նամակ գրելը թող պատմի  ինքը ոնց է իր  «ախրանիկներով» կարողացել  Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները  չեն կարողացել, էդ ո՞նց է ստացվել, որ ինքն այստեղ է հայտնվել։ Այս մասին այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ իր երեկ հնչեցրած հայտարարություններին և Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի նամակին, որով պահանջում էր ներողություն խնդրել:  

 «Եթե ինձ հարց ունի, նամակների բաժին կա ԱԺ-ում կարող է դիմել, կքննարկեմ, գուցե պատասխանեմ, որևիցե այլ  ձև մեկնաբանելու կարիք չկա: Ինչ վերաբերում է զղջալու հետ կապված. ես  ԼՂ ժողովրդի մասին որևէ ընդհանրական բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղ, այլ վերադառնում է Հյուսիսային պողոտայի իրենց տները, ՀՀ-ում կառուցած իրենց  «ասաբնյակները»,  իրենց բիզնսը կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև այնտեղ իրենց ապագան և Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին երկրից դուրս գալու հետ: Այն  մարդիկ, որոնց մասին խոսել եմ, իրենք դա հասկացել են»,- ասաց Սիմոնյանը:  

«ՀՀ-ից աշխատավարձ էին ստանում պաշտոնյաները, պատգամավորները, դուրս էին գալիս Հայաստանի մասին և իշխանությունների մասին վատ հարցազրույցներ էին տալիս,  չէր կարելի երկիրը դատարկել, դա ցավալի բան է, իմ ասածը էմպատիա չի առաջացնում, բայց իմ ասածը ճիշտ է եղել, ինչ ասել եմ, շատ ճիշտ եմ ասել: Ավտոմատով, որ Հայաստանը տվել էր, փոխանակ  բարձրանային սարեր, քաղաքական որոշում կայացնեին, պահեին Ղարաբաղը ՝ հայկական, հայերով, մի օրվա մեջ  քաղաքական որոշում են կայացնում և տեղահանվում»,- ընդգծեց նա ու նշեց, որ ստեղծվում էր տպավորություն, թե ԼՂ-ն դատարկում են, իսկ սահմանը պահող զինվորին ասում՝ դու պաշտպանի, մենք գնացինք: