«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության հարցը քննարկել է ՄԱԿ-ի ԱԽ-ն

20/10/2020

1Lurer.am-ի փոխանցմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման հարցը:

Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ ամենահրատապ հարցը կրակի դադարեցումն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել:

Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման վերահսկողությունը: Ռուսաստանցի դիվանագետը նաև պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։