«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի ԱԳ նախարարը սպառնալիքով արձագանքել է իրանական նավի խորտակմանը

06/03/2026

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կզղջա» միջազգային ջրերում իրանական նավի խորտակման համար։ X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրանի ափերից մոտ 2000 մղոն հեռավորության վրա։

Արաղչիի խոսքով՝ «Dena» նավը, որի վրա եղել է անձնակազմի 130 անդամ, հարվածի է ենթարկվել առանց որևէ նախազգուշացման։ Նախարարը կատարվածը որակել է որպես «հանցագործություն ծովում» և ընդգծել, որ ԱՄՆ-ն «դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»։

https://www.bbc.com/news/articles/c0e55g03v2zo