«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա բաց թողնված հնարավորություն է Երևանի համար. Բայրամովը՝ COP29-ին Հայաստանի բացակայության մասին

12/11/2024

COP29-ի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, նրանց մասնակցությունը COP29-ին մենք չենք տեսնում։ Կարծում ենք՝ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար», - ասել է պաշտոնյան։

Երեկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ COP29-ին Հայաստանի մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից, և հայկական կողմը դեռ որոշում չունի: