«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը սկսել է խոշոր զորավարժություններ Ադրբեջանի սահմանին՝ վերջին պատերազմում Արցախի ընկած տարածքների ուղղությամբ. Արգիշտի Կիվիրյան

20/09/2021

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանը սկսել է խոշոր զորավարժություններ Ադրբեջանի սահմանին, ավելի կոնկրետ Խոդափերինի կամրջի, այսինքն վերջին պատերազմում Արցախի ընկած տարածքների ուղղությամբ։ Ընդ որում Իրանական զրահատեխնիկայի վրա փակցված են «Իսրայելը չի տեսնի մոտակա 25 տարին»։ Հավանաբար սա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ըստ առկա տեղեկատվության Բաքվի իշխանությունների կողմից արագորեն կառուցված եւ արդեն իսկ շահագործվող Ֆիզուլիի օդանավակայանի իրական շահառուն հանդիսանում է Իսրայելը, որը այն օգտագործելու է իր նպատակների համար, պարզ է, որ Իրանի դեմ։ Իսկ գլոբալ առումով, Իրանական ռազմական շրջանակներում Ադրբեջանը ընդհանրապես դիտարկվում է որպես Խազարիայի, այսինքն երկրորդ Իսրայելի ժառանգ։ Ընդ որում նմանեցվում են անգամ անվանումները՝ խազարի- ազարի։ Այնպես որ ցանկացած ռազմական գործողություն ընդդեմ Ադրբեջանի Իրանը իսլամական, առավել եւս շիիթական սեգմենտում կմատուցի որպես պայքար Իսրայելի եւ նրանց «դրածո Բաքվի ռեժիմի» դեմ...»: