«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիրիայի նախագահը երկրի վարչապետին լիազորել է ձևավորել նոր կառավարություն

01/08/2021

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը վարչապետի պաշտոնակատար Հուսեյն Արնուսին լիազորել է ձևավորել նոր կառավարություն այն բանից հետո, երբ երկրում անցկացվեցին նախագահական ընտրություններ և Ասադը վերընտրվեց պետության ղեկավար:

«Հանրապետության Նախագահի թիվ 206 հրամանագրով Հուսեյն Արնուսին լիազորվում է ձևավորել նոր կառավարություն», – ասվում է Սիրիայի նախագահի հրամանագրում, որը տեղադրված է Twitter- ի իր մամուլի ծառայության միկրոբլոգում:

Ծագումով Իդլիբից,սիրիացի քաղաքական գործիչ Արնուսը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է անցած տարվա հունիսին: