Մեր գերատեսչությունները Թուրքիայի հետ պետք է աշխատեն, որ պայմանավորվածություններն հնարավորինս շուտ իրագործենք․ Փաշինյան
Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստան–Թուրքիա բանակցություններին։
Նա ասաց, որ ինչպես տեղյակ են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներյկայացուցիչները վերջին հանդիպման արդյուքններով հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Հայաստան–Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքով է պայմանավորված դրանց իրագործումը, իմ հանձնարարությունն է, որ կոոդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։