«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռոբերտ Լևանդովսկին ստացավ 2021 թվականի «Ոսկե խաղակոշիկը»

21/09/2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացավ 2021 թվականի Եվրոպայի լավագույն ռմբարկուի՝ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 2020-21 մրցաշրջանում դարձել էր 41 գոլի հեղինակ՝ շրջանցելով լեգենդար Գերդ Մյուլերի ցուցանիշը: Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի առաջին ֆուտբոլիստն է վերջին 49 տարիներին, որ արժանանում է մրցանակին:

Մրցանակի նախորդ դափնեկիրը «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն է, որը 2019-20 մրցաշրջանում խփել է 36 գնդակ: Դրանից առաջ մրցանակին 3 անգամ  անընդմեջ «Բարսելոնայի» կազմում արժանացել է Լիոնել Մեսսին (37, 34, 36):