«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է Ռուսաստանի համար. Պեսկով

03/12/2024

Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրոպական ճշմարտություն» պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման մեկնարկի օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշումը։

Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի անվտանգության միակ իրական երաշխիքը, ինչպես նաև «Ուկրաինայի և այլ երկրների նկատմամբ ռուսական հնարավոր ագրեսիայի» դեմ զսպող միջոց կարող է լինել միայն Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Պեսկովն ընդգծել է, որ նման քայլը հակասում է ռուսական մոտեցմանը։

«Մենք ելնում ենք անվտանգության անքակտելիության սկզբունքից, ըստ որի՝ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել ի վնաս մյուսի անվտանգության։  Սա միջազգային հարաբերությունների հիմնարար կանոնն է։  Այդ իսկ պատճառով մեզ համար բացարձակ անընդունելի է Ուկրաինայի պոտենցիալ անդամակցությունը ՆԱՏՕ–ին, քանի որ այն անմիջական վտանգ է ներկայացնում»,- հայտարարել է Պեսկովը։

Նա հավելել է, որ նման քայլը չի ​​վերացնում ընթացիկ հակամարտության սկզբնապատճառները, որոնք հանգեցրին նրան, որ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսի։