«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք կուսակցապետը սպառնացել է բնաջնջել հայերին աշխարհի երեսից

19/09/2022

Թուրքիայում իշխող Հանրապետական դաշինքի («Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Մեծ միասնություն») մաս կազմող «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին սպառնացել է բնաջնջել հայերին աշխարհի երեսից։

«Է՛յ, Հայաստա՛ն, խելքդ գլուխդ հավաքի՛ր։ Եթե շարունակես այս իմպերիալիստների դրդմամբ հարձակվել թյուրքերի, թուրք ազգի, Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա, իմացի՛ր, որ մեծ թուրք ազգի ուժը և հզորությունը բավարար է քեզ պատմության թատերաբեմից էլ, մեր աշխարհագրությունից էլ ջնջելու համար։ Թուրքը դա անելու համար ունի և՛ ուժ, և՛ կարողություն, այդ պատճառով խելքդ գլուխդ հավաքի՛ր»։