«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մաշկի գույնը կախված է սննդից

13/08/2022

Կարտինայի համալսարանի գիտնականները Journal of Nutrition & Intermediary Metabolism ամսագրում գրում են, որ մարդու մաշկի գույնը կախված է նրանից, թե քանի բանջարեղեն և միրգ է ուտում: Ճիշտ է, հարկ է անմիջապես նշել, որ խոսքը 18-ից 30 տարեկան երիտասարդների մասին է, որոնք պատկանում են կովկասյան ռասային. նրանց համար, ովքեր շատ բանջարեղեն և մրգեր են ուտում, մաշկը ձեռք է բերում ավելի ոսկեգույն և դեղնավուն երանգներ: Դա կարելի է բացատրել նրանով, որ բանջարեղենն ու մրգերը պարունակում են շատ դեղին կարոտինոիդ պիգմենտներ։ Գույնի փոփոխությունները լավագույնս նկատվում են ճակատի, երկգլուխ մկանների, ափերի և ոտքերի վրա: Ճիշտ է, հարկ է նշել, որ աշխատանքի հեղինակները հատուկ տեխնիկայի միջոցով գնահատել են տարբեր մարդկանց մաշկի գույնը, և պարզ չէ, թե արդյոք «բուսական» երանգները տեսանելի են աչքին։ Սակայն, ինչպես նշում են գիտնականները, այս կերպ դուք կարող եք ճշգրիտ որոշել, թե մարդն ինչքան է ուտում բուսական մթերքները, և նրա համար ընտրել ավելի հարմար սննդակարգ։

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am