«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցարական Ռուսաստանի ժամանակ առաջին կուսակցություն ստեղծողները հայերն ու հրեաներն էին

26/08/2022

Քաղաքական կուսակցությունների ձևավորումը կապված է նախևառաջ պետությունների ձևավորման հետ: Հնագույն ժամանակներում քաղաքական կուսակցությունների գործառույթը կատարում էին օրինակ պալատական խմբավորումները: Չնայած՝ մեր պետականություն ունենալու կարճ ժամանակաշրջանին, հայկական կուսակցությունները զարմանալիորեն երկար պատմություն ունեն: Ռուսները իրենց պատմության մեջ մեզնից ավելի ուշ են քաղաքական կուսակցություններ հիմնել: Ցարական Ռուսաստանի տիրապետության տարիներին առաջին կուսակցություն ստեղծողները եղել են հայերն ու հրեաները: Չմոռանանք նաև, որ Առաջին Հանրապետության տարիներին 1919 թվականի ընտրություններն ամբողջությամբ անցնում էին համամասնական ցուցակով: Քաղաքացիները գնում և քվեարկում էին կուսակցություններին։ Այս ամենի մասին պատմում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը: