«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե մեկ անգամ իրենք իրենց մռութին ստանան, այլեւս առաջ չեն գա ոչ Արցախում, ոչ էլ ՀՀ սահմաններին. Սեյրան Օհանյան

05/12/2022

44-օրյա պատերազմից հետո շարունակական ճնշումները, սադրանքները, պարտադրանքները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվում են: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ 2 օր առաջ ադրբեջանցիները փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը:

«Այդ ճնշումների շարունակականության վառ ապացույցը այն փաստաթուղթն էր, որ մենք դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկում էինք՝ Ադրբեջանի միլի մեջլիսի նոյեմբերի 8-ի հայտարարությունը: Ադրբեջանցիներն ասում են՝ մենք ճիշտ ենք արել, որ պատերազմ ենք սկսել Արցախի դեմ, ապա նաեւ Հայաստանի սահմաններում, ճիշտ ենք արել, որ մեր երկաթե բռունցքը իջեցրել ենք հակառակորդի գլխին ու ջարդել ենք իրենց: Երկրորդը, մի հատ բացահայտ կերպով նենգափոխում են Արցախի  հակամարտության ամբողջ պատմությունը՝ փորձելով հայ ժողովրդին ներկայացնել որպես ագրեսոր, այնինչ մենք գիտենք, որ ագրեսորը Ադրբեջանն է: Այն հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանցիները, փորձում են այդ ամենը նենգափոխել ու ներկայացրենլ, թե հայ ժողովուրդն է դա իրականացրել:

Նրանք շարունակում են ճնշումները՝ ասելով՝ մենք ներկայացրել ենք 5 կետ հայ-ադրբեջանական հարաբերությունների ձեւավորման մեջ եւ դրանք Հայաստանը պետք է կատարի: Եթե ոչ, մենք գնալու ենք մեր խնդրի կատարմանը մինչեւ վերջ, մինչեւ նաեւ Զանգեզուրի միջանցք ասելով:

Այսպիսի սադրանքները լինելու են նաեւ հետագայում՝ Արցախում, Արցախի շուրջը: Որոշ ժամանակ առաջ ասում էին՝ այդ ճանապարհով զենք, զինամթերք ու ականներ են տեղափոխվումՍա հիմք է ստեղծում, որ հետո լայն վերահսկողություն իրականացնեն այդ միջանցքի նկատմամբ»,-ասաց Օհանյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց պատրաստած հայտարարությունում նաեւ նշել էին մի քանի կարեւոր կետ՝ Արցախի ինքնորոշում, Արցախի Հանրապետություն հասկացությունը եւ Հայաստանի հանձնառությունը, որ պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի անվտանգության եւ կայուն զարգացման երաշխավորը: Մեր հայտարարության վերաբերյալ իշխանության ներկայացրած 18 կետերից 9-ը կետը միանշանակ ընդունել ենք, 5 կետի շուրջ խորհրդակցել ենք բանակցություններ են գնացել, 4 կետերն էլ եղել են մեր հիմնական կարմիր կետերը: Այս իշխանությունները չընդունեցին: Իշխանություններին թվում է, որ այդ տերմինաբանությունը, այդ բառամթերքը կարող է հանգեցնել սադրանքների: Մենք գտնում ենք ընդհակառակը՝ կուլ գնալ այդ խաղաղության  կեղծ օրակարգին, հենց այնպես համաձայնել այն թելադրանքին, որ ադրբեջանցիներն են ներկայացնում, միակողմանի  գնալ փոխզիջումների, չներկայացնել քո շահերը, չապահովել քո անվտանգությունը, հենց դա է բերելու Ադրբեջանի կողմից տարբեր սադրանքների»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

«Իշխանությունն ասում է՝ մենք չպետք է Հայաստանը գրավ դնենք Արցախի համար: Միթե մենք ամբողջ պայքարը դրա համար ենք իրականացրել՝ աջակցելով, կռվելով Արցախի համար: Այս ժամանակահատվածում ի՞նչ եք իրականացրել, որ Ադրբեջանը սադրանքներ չիրականացնի: Ադրբեջանցիները տեսնում են, որ մեր սահմանները կահավորված չեն, կարող են առաջ գնալ, դրա համար էլ այդ սադրանքներն իրականացնում են: Եթե մեկ անգամ իրենք իրենց մռութին ստանան, այլեւս առաջ չեն գա ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանի սահմաններին»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը: