Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որոնք են խրոնիկական հոգնածության պատճառները

10/06/2021

Խրոնիկական հոգնածության համախտանիշն արհեստականորեն առաջացնում են խրոնիկական հիվանդությունները եւ մի շարք այլ պատճառներ:

Բժիշկ-թերապեւտ Թինա Պետրովսկայանի խոսքով՝ խրոնիկ հոգնածություն կարող են առաջացնել վահանաձև գեղձի պաթոլոգիաները, օրգանիզմում վիտամինների անբավարարությունը:

Խրոնիկական հոգնածության համախտանիշ կարող են առաջացնել նաև ալկոհոլի օգտագործումը, քնի և սննդի ռեժիմի խանգարումը, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը: Սակայն ամենից հաճախ պատճառը հոգեբանական խանգարումներն են:

Բժիշը խորհուրդ է տվել նման իրադրությունում դիմել ոչ միայն թերապեւտի, այլև հոգեբանի օգնությանը:

Խրոնիկական հոգնածության համախտանիշը հիվանդությունն Է, որը բնութագրվում Է տևական հոգնածությամբ, չի անցնում նույնիսկ երկարատեւ հանգստից հետո: Համալիր մոտեցումը բուժման գլխավոր սկզբունքն Է:

Իսկ ապաքինման կարևոր պայմաններից մեկը պահպանման ռեժիմին հետևելն Է և հիվանդի մշտական շփումը բուժող բժշկի հետ:

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի