
Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Լավրով
23/05/2025
Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին աջակցություն ցուցաբերել նման փաստաթղթի մշակման և ստորագրման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։
«Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք անկեղծորեն նրանց հաջողություն ենք մաղթում այդ հարցում,- նշել է նա։- Պարզ է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել ՌԴ - Ադրբեջան - Հայաստան եռակողմ մի քանի գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք այսուհետև էլ աջակցություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ դրանում շահագրգռված են»։