Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանա-թուրքական զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում կայունությանը. Հուլուսի Աքարը

14/09/2021

Ադրբեջանա-թուրքական զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում կայունությանը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը ՝ Աքարը ընդգծել է զորավարժությունների կարևորությունը `զինծառայողների փորձը բարելավելու համար:
«Երկու երկրների ռազմական համագործակցությունն ուղղված է ժողովուրդների եւ երկրների անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ կայունության հաստատմանը տարածաշրջանում», - ասել է նախարարը:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան