«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտներն ու տուրքերը նվազել են

22/02/2021

«Այս տարվա հունվարի ընթացքում հարկային մարմնում գրանցվել (հաշվառվել) է թվով 60, լուծարվել` 5 տնտեսվարող սուբյեկտ: Նույն ժամանակահատվածում կատարվել է 27 ուսումնասիրություն, այդ թվում 21-ը` հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման անհրաժեշտության, 6-ը` ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման: Հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից ընդունվել և մշակվել է 6 819 հաշվարկ-հաշվետվություն, որից էլեկտրոնային եղանակով` 6 460:

 

Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման նպատակով հարկ վճարողների հետ կնքվել է 29 պայմանագիր: Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գործընթացի շրջանակում՝ 28 վարձու աշխատողի հունվար ամսում վերադարձվել է 3,9 մլն դրամ: Գործունեությունը նոր սկսող 10 հարկ վճարողների տրամադրվել են հավաստագրեր՝ եռամսյա ժամկետով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարկային մարմինների համագործակցության ծրագրի շրջանակում երկու կառույցների միջև իրականացվել են Արցախի Հանրապետության հարկ վճարողների կողմից ՀՀ մաքսային սահմանով կատարված ներմուծումների, արտահանումների, ՀՀ և ԱՀ սուբյեկտների միջև իրականացված գործարքների, անուղղակի հարկերի հաշվանցումների, ինչպես նաև հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերի ու տեղեկությունների փոխանակման աշխատանքներ:

 

Հունվար ամսվա ընթացքում հարկային մարմին է մուտքագրվել 223, ելքագրվել` 61 նամակ-գրություն, որոնք ընթացքավորվել են ըստ գործող կարգի»: