«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Փյունիկ»-ի ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով

02/11/2020

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածվածհաղորդագրության մեջ ասվում է. « Համաձայն կանոնակարգի, Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդտուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր ենհանձնել։  Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, ԱլիկԱռաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի արդյունքները։ «Փյունիկ» ՖԱ-ի նշված ներկայացուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Համաձայն կանոնակարգի, «Փյունիկ» ՖԱ-ն թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլիֆեդերացիա»: