«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից

28/02/2021

Կիևում ընթացող ըմբշամարտի ավանդական մրցաշարում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։

Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել էր կիսաեզրափակիչ գոտեմարտում:

Կայքը նշում է, որ Արթուրը նախ 8-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության էր հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եվգենի Սավետային։ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում մրցել էր ղրղըզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովի հետ և անակնկալ պարտություն է կրել 5-7 հաշվով, ընդ որում՝ Արթուրը սկզբում առջևում է եղել 5-0 հաշվով:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի շարունակի մասնակցությունը մրցաշարում: