
Վաղը չափազանց կարևոր օր է. Բագրատ Սրբազան
Վաղը ժամը 3-ից սկսած՝ մենք պետք է հավաքվենք այստեղ՝ Ազգային ժողովի դիմաց, քանի որ ասելիք ու փաստելիք ունենք։ Մենք ունենք պահանջ ու այդ պահանջն իրականացնելու կամք ու վճռականություն։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Այս փոփոխությունը նաև գործարարների համար է։ Պիտի լինի այնպիսի կառավարություն, որ չստիպի գործարարներին ՛՛փայ մտնել՛՛ իրենց հետ՝ ստիպելով, պարտադրելով և հարկային տեռորով՛՛,-վստահեցրեց նա:
Բագրատ Սրբազանը նաև նշեց, որ վաղը չափազանց կարևոր օր է։
՛՛Քանի որ այս մարդիկ, որոնց դուք վճարել եք, մերժել են ձեր պահանջը, իրենց պետք է գործազուրկ դարձնենք։ Աղետ բերած այս մարդկանց աշխատանքի գնալը պետք է դադարեցվի...:
Վաղը մեր հերոսի՝ Մոնթե Մելքոնյանի նահատակության օրն է։ Խորհրդանշական է նաև այդ օրը, քանի որ մեր նահատակների մեկնումը հավասար է նրանց ծնունդին։ Նահատակությունը չի կարելի շփոթել մեռելության հետ։ Նահատակության փառքի պսակը քչերին է բաժին ընկած։ Շատերն ապրում են, քչերը ստանում այդ պսակը։
Ինչպես Առաքյալն ասում է՝ ՛՛Բարի պատերազմը պատերազմեցի, հիմա գնում եմ ստանալու Փառքի պսակը՛՛:
Երանի մենք էլ թե՛ Աստծո առաջ, թե՛ ժողովրդի օրհնանքով ունենանք Փառքի պսակը։
Ապա, դիմելով իր հասցեին ԱԺ-ում, իր խոսքով, զրպարտանքներ հնչեցրած ՔՊ-ականներին, Բագրատ Սրբազանը նշեց. ՛՛Պապս մի լավ խոսք ուներ՝ ՛՛Այծի սատկելը, որ գալիս է, գնում կամրջի վրա տրտինգ է անում՛՛։ Հիմա դուք ինչո՞ւ եք տրտինգ անում, այն էլ կամրջի վրա։