
Թուրքիան կրկին ցնցվել է
03/03/2023
Մարտի 3-ին Թուրքիայի ժամանակով՝ 05:53-ին (տեղական՝ 06:53) այդ երկրում կրկին ստորգետնյա ցնցումներ են եղել:
Ինչպես հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) Օնիքիշուբաթ շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ և 6.95 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: