Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը
11/05/2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:
Համաձայն որոշման՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը: