«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Պեկինը փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով

17/06/2020

Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտնել է քաղաքային իշխանությունը: Քաղաքի հիմնական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները ժամանակավորապես դադարեցնում են դասերն այսօրվանից։ Բացի այդ, արգելվում Պեկին այցերը՝ Չինաստանի այլ շրջաններից ժամանած զբոսաշրջային խմբերի համար: Համաճարակաբանական սպառնալիքի բարձր մակարդակ ունեցող տարածքների բնակիչներին թույլ չեն տալիս լքել քաղաքը, փոխանցում է Panorama.am-ը: Քաղաքը դադարեցրել է մշակութային, զվարճանքի և սպորտային միջոցառումների անցկացումը: Նշենք, որ անցած շաբաթ Պեկինի հարավային մեծածախ Սինֆադի մեծածախ շուկայում COVID-19-ի բռնկում է գրանցվել։ Այդ ժամանակվանից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 100 վարակված, որոնց մեծ մասը խանութների աշխատակիցներ են, նրանց հարազատներն ու ընկերները:

Աղբյուրը՝ Artsakhpress

Կայքը՝ Generalnews.am