
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել
12/08/2022
Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը Ղարաբաղա-ադրբեջանակա շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն Այս մասին հայտնում է Արցախ Պաշտպանության բանակը։
«Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից»,- ասված է հայտարարության մեջ: