«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր ձեռքով մեզ տանում ենք դժոխք.պրոֆեսոր Ա. Ներսիսյան

18/09/2022

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Նենսի Փելոսիի այցելությանն հաջորդած ոգևորության ընդհանուր ալիքի մեջ արդեն մտածում ենք.

1. Կոչեր կհնչեն չեղյալ համարելու Նոյեմբերյան համաձայնագրի կետերը:

2. Կխորանան ՀԱՊԿ -ից դուրս գալու կոչերը:

3. Այն համոզմունքը կփորձեն հասցնել ընդհանրության,որ հենց ռուսները գնան, այստեղ անմիջապես կհայտնվեն ամերիկյան,անգլիական կամ ֆրանսիական զորքերը:

3. Անկախ կամ Հայաստանի մաս կճանաչվի Արցախը, հետ կբերվեն այն տարածքները, որոնք Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ միշտ կողմ են արտահայտվել Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները:

Մոռացվում է, որ`

1. Թուրքիան, Ադրբեջանի եղբայր պետությունը`

ՆԱՏՕ-ի անդամ է:Նրան ի վնաս Ադրբեջանի կամ հօգուտ հայոց ոչինչ չի կարող պարտադրել ԱՄՆ-ը:

2. Ադրբեջանն այսօր Արևմուտքի համար ավելի սիրաշահելի երկիր է, քան Հայաստանը:

2.ՀԱՊԿ-ը ինչ է արել իր անդամ այլ երկրների համար,որ չի անում մեզ համար:Մենք մեզ աճուրդի ենք հանել, բայց մեզ մանրադրամի են վերածել մեր անտրամաբանական քաղաքական պահվածքի պատճառով: Մենք մեզ այդպես էլ չենք տեսնում որպես մեր հիմնական փրկիչը:

3. Ռուսները մեզ համար չեն խելագարվում:Մեր խելքն է նրանց մտահոգում, որ մեր ձեռքով մեզ տանում ենք դժոխք:

Այս պարագայում մնում է խորհել, որ Աստված տա` մեղմ լինի առաջիկա ձմեռը, որ չսառչենք,եթե իհարկե, չվերցնենք գաղթականի ցուպը: Մխիթարվելու մի բան մնում է թերևս, որ ռուսները իրենց քաշած կարմիր գծերի ներսում են մեզ դիտարկում, բայց թե ինչ սահմաններով,դժվար է ասել,քանի որ Ադրբեջանին էլ են այդ սահմաններում դիտարկում և արի տես,որ վերջիններս մեզանից խելոք են:

Հ.Գ.Դեռևս կարելի է հաշվել, թե քանի օրեր են անցել Շուշիի միջոցառումներից, որոնց մասնակցում էին նաև Արևմուտքի ներկայացուցիչները:

Փելոսի´, մի շաբաթ շուտ գայիր էլի:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյան

generalnews.am