«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը հրաժարվել է հաստատել Կիևին տված թույլտվությունը

20/11/2024

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվում են պատասխանել և պաշտոնապես հաստատել`Ուկրաինային` ATACMS հրթիռներով ՌԴ-ում հարձակումներ իրականացնելու թույլտվության իսկությունը:

Ըստ Սպիտակ տան լրագրողների՝ ամերիկացի նախկին  առաջնորդը, ով Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին է մասնակցում, երեքշաբթի անտեսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցեր՝ ԱՄՆ-ի թույլտվության վերաբերյալ: 

Բացի այդ, Ազգային անվտանգության խորհուրդը, Պենտագոնը և Պետդեպարտամենտը երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 13.15-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 21.15) չեն պատասխանել ՌԻԱ Նովոստիի հարցումներին՝ խնդրելով հաստատել այն տեղեկությունը, որ Բայդենը պաշտոնապես լիազորել է, որ Ուկրաինան օգտագործի ATACMS-ը Ռուսաստանի Դաշնությանը  հարվածնելու համար:
Երկուշաբթի օրը Պենտագոնում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ չեն կարող հաստատել նման թույլտվության տրամադրումը։

Հիշեցնենք` Վլադիմիր Զելենսկին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Ուկրաինան արևմուտքից թույլտվություն է ստացել` Ռուսաստանի Դաշնության խորքային տարածքներում,հեռահար հարվածներ իրականացնելու համար և հայտարարել է ATACMS բալիստիկ հրթիռներ օգտագործելու մտադրության մասին։
https://auroranews.am/