Ուրբաթ, Հունվարի 22, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լիդիցե կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի հրավեր. ԿԳՄՍՆ

13/01/2021 30

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը՝ «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներն ու պատանիները: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են մասնակցել անկախ տարիքից:

Ցուցահանդեսին ներկայացվող չափանիշներն են՝

2 D նկարի համար առավելագույն չափը՝ 70x50 սմ,

3 D նկարի համար առավելագույն չափը՝ 100x70x40 սմ, առավելագույն քաշը՝ 10 կգ:

Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել առավելագույնը 2 գործ՝ նույն տեխնիկայով նկարած (նկարչություն, գեղանկարչություն, լուսանկարչություն, ֆիլմ, անիմացիա, կերամիկա, փայտ), և մի քանի գործ՝ տարբեր տեխնիկաներով նկարած:

Ընդունվում են միայն լավ որակի թղթով տպված լուսանկարները:

Ֆիլմերի/անիմացիաների տևողությունը պետք է լինի առավելագույնը 3 րոպե:

Անհրաժեշտ է ներկայացնել միայն աշխատանքների բնօրինակները:

Արդյունքները կամփոփվեն 2021 թվականի մայիսի սկզբին:

Մրցույթի պայմանների մասին ամբողջական տեղեկությունը հասանելի է www.mdvv-lidice.cz  կայքէջում: