«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայից սադրիչներ են մեկնել Վրաստան. աղբյուր

29/10/2024

Ուկրաինայից սադրիչներ են մեկնել Վրաստան, որոնք փորձելու են կոնֆլիկտներ հրահրել այնպես, ինչպես փորձել են խափանել Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն 2014 թվականին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Պետդումայի Ղրիմի Հանրապետությունից պատգամավոր Միխայիլ Շերեմետը։

Ավելի վաղ աղբյուրները ТАСС-ին հայտնել էին, որ Ուկրաինայում վերապատրաստված դիպուկահարներ են ժամանում Վրաստան՝ զանգվածային ցույցերի ժամանակ սադրանքներ կազմակերպելու համար։

 «Հեռուստաէկրաններից տեսնում ենք, որ պատահական չէ, որ Վրաստան են եկել նույն խաբեբաներն ու սադրիչները, ովքեր Ղրիմ էին եկել 2014-ին հանրաքվեի համար։ Նրանք Ղրիմում փորձում էին վախեցնել և տրամադրել թերակղզու բնակիչներին միմյանց դեմ, խլում և պատռում էին նրանց ձեռքից անձնագրերը` հույս ունենալով խլել նրանց երազանքը` այդպիսով զրկելով նրանց քվեարկելու հնարավորությունից»,- ասել է պատգամավորը։