«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանն ավելի լուրջ մարտահրավերների առաջ է, քան Հայաստանը

10/10/2024

Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի արտաքին քաղաքական դաշտում, ինչը պայմանավորված է Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի շահերի բախմամբ։ Այս գերլարված տարածաշրջանային հարաբերությունների ֆոնին Ալիևը չի կարող գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Ի հակադիր այս ամենին, Հայաստանը, կարծես թե, գործնականում վերսկսել է ՌԴ-ի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են Հայաստանի արտաքին մարտահրավերները։