«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազարոս Աղայանը վրաց-հայկական բարեկամության յուրօրինակ խորհրդանիշն է․ Բոլնիսիի քաղաքապետ

09/05/2022

Բոլնիսի (Բոլնիս-Խաչեն) գյուղում, հայ մեծանուն գրող, հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի տուն-թանգարանի բակում նշվել է նրա ծննդյան 182-ամյակը։ Այս մասին հայտնում է Բոլնիսիի քաղաքապետարանը, գրում է aliq.ge-ն: 

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ գյուղ են այցելել պատվավոր հյուրեր, ևս մեկ անգամ հիշվել է հայ գրողի կյանքն ու ծավալած գործունեությունը։ Ղազարոս Աղայանը մանկավարժական և գրական գործունեությամբ է զբաղվել Վրաստանում և Հայաստանում։ Հեղինակ է քնարական բանաստեղծությունների, ոտանավորների, հեքիաթների, վիպակների։

«Այսօր մենք նշեցինք հայ անվանի գրող Ղազարոս Աղայանի ծննդյան 182-րդ տարեդարձը։ Հպարտ ենք, որ Բոլնիսի քաղաքապետարանի Բոլնիսի գյուղում ծնվել է մի մարդ, ով մեծ ներդրում է ունեցել հայ գրականության զարգացման գործում։ Ղազարոս Աղայանը վրաց-հայկական բարեկամության յուրօրինակ խորհրդանիշն է, նրա աշխատանքը շատ արժեքավոր է ոչ միայն հայ ազգի, այլև մեզ համար։ Շնորհավորում եմ Բոլնիսի գյուղի յուրաքանչյուր բնակչի այս մեծ գործչի տարեդարձի կապակցությամբ»,- կազմակերպված միջոցառմանն իր ելույթում ասել է Բոլնիսի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլին։