«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի պահանջն ուղևորներից

28/12/2020

 Կորոնավիրուսի բացասական թեստը, որպես Թուրքիա մուտքի պարտադիր պայման, դեկտեմբերի 30-ից կպահանջվի ավիաուղեւորներից. երկրի իշխանություններն նման միջոցների սահմանումը հետաձգել են երկու օրով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես», հաղորդել Է Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը: Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաղորդել Էր այն մասին, որ դեկտեմբերի 28-ից՝ ինքնաթիռով, իսկ դեկտեմբերի 30-ից՝ ցամաքային փոխադրամիջոցով այս երկիր ժամանող ուղեւորները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ:

«Բոլոր ավիաուղեւորները, որոնք ժամանում են Թուրքիա, դեկտեմբերի 30-ի ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով 01:00-ից) պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ, որն իրենց երկրներում արվել Է թռիչքից առաջ ոչ ավելի քան 72 ժամվա ընթացքում: Մինչեւ 6 տարեկան երեխաներին թեստ հարկավոր չԷ: Տպագրված կամ Էլեկտրոնային ձեւով այդպիսի թեստ չունեցողներին թռիչքի չեն թույլատրի»,-ասվում Է ավիաընկերության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: