Թուրքիայի պահանջն ուղևորներից
Կորոնավիրուսի բացասական թեստը, որպես Թուրքիա մուտքի պարտադիր պայման, դեկտեմբերի 30-ից կպահանջվի ավիաուղեւորներից. երկրի իշխանություններն նման միջոցների սահմանումը հետաձգել են երկու օրով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը: Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաղորդել Էր այն մասին, որ դեկտեմբերի 28-ից՝ ինքնաթիռով, իսկ դեկտեմբերի 30-ից՝ ցամաքային փոխադրամիջոցով այս երկիր ժամանող ուղեւորները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ:
«Բոլոր ավիաուղեւորները, որոնք ժամանում են Թուրքիա, դեկտեմբերի 30-ի ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով 01:00-ից) պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ, որն իրենց երկրներում արվել Է թռիչքից առաջ ոչ ավելի քան 72 ժամվա ընթացքում: Մինչեւ 6 տարեկան երեխաներին թեստ հարկավոր չԷ: Տպագրված կամ Էլեկտրոնային ձեւով այդպիսի թեստ չունեցողներին թռիչքի չեն թույլատրի»,-ասվում Է ավիաընկերության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: