«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը

13/08/2022

Ուկրաինայում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է «Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։

«Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ արդեն սկսել են կառուցել «Բայքար» գործարանը, ինչպես նաև հետազոտական կենտրոնը և առաջավոր արտադրության կենտրոնը: