«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ բանտարկյալների հարցը Բաքվի համար դարձել է սակարկության առարկա

07/05/2021

Ռուսական «Կոմերսանտ» թերթը Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցի վերաբերյալ իր հոդվածում նշում է, որ կենսաբանական անվտանգության մասին ստորագրված հուշագրի արդյունքում ռուս մասնագետները կարողացան այցելել Պենտագոնի կողմից ֆինանսավորվող այլ երկրներում գործող լաբորատորիաներ:
Հոդվածում նշվում է նաև, որ Մոսկվան չկարողացավ լուծել Ուկրաինայի և Վրաստանի լաբորատորիաներ մուտքի հարցը հասկանալի պատճառներով, բայց դաշնակից Հայաստանի հետ հարցը նույնպես արագ չլուծվեց: Հեղինակի խոսքով ՝ Հայաստանի համար դեռ անհնար է փակել այն հիմնարար հարցը, որը վերաբերում է հայ ռազմագերիներին, ընդ որում ՝ ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՄՆ-ն փորձում է ազդել Բաքվի վրա:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը կայքի թղթակցին հայտնել է, որ գերության մեջ կա շուրջ 200 մարդ, հաստատվել է 72 անձի անուն: Ադրբեջանի նախագահի կայքի աղբյուրը հայտնել է, որ նրանք ունեն 59 մարդ, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո: Բաքուն պատրաստվում է դատել նրանց, բայց ապագայում հնարավոր է փոխանակում:
Հայ եւ ռուս դիվանագետները կայքին հայտնել են, որ ռազմագերիների խնդիրն արդեն դարձել է սակարկությունների առարկա: Հայ դիվանագետի խոսքով ՝ Երեւանը հույս ունի Մոսկվայի վրա, բայց համոզված է, որ բանտարկյալները չեն վերադառնա մինչ արտահերթ ընտրությունները:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան