«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

02/11/2020

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 1-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բեռնախցիկում հայտնաբերվել է Արցախից Հայաստան բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու չորս պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի՝ ընդհանուր 120 փամփուշտով։

Զենք-զինամթերքը վերցվել է։

«Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքն անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Արցախից Հայասատան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։