
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
10/03/2023
Թուրքիայում այսօր նոր երկրաշարժ է գրանցվել` 4,6 մագնիտուդ ուժգնությամբ: Տեղեկանում ենք Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնել է Կեսարիա քաղաքից 8 կմ հեռավորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։