Թրամփն արծաթե սկուտեղով Ուկրաինայի շրջանները մատուցեց Պուտինին․ Ավստրիայի ԱԳ նախարար
28/07/2025
Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գործընկեր Վլադիմիր Պուտինին սկուտեղի վրա նվիրել է Ղրիմի թերակղզին և Ուկրաինայի մի քանի արևելյան շրջաններ: Այս մասին Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը:
«Ամերիկացի առաջնորդը փաստացի արգելեց Ուկրաինային ապագայում միանալ ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի համար, նա արծաթե սկուտեղով Ղրիմը և Ուկրաինայի մի քանի արևելյան շրջաններ հանձնեց Պուտինին»,- ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը։