Հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Թուրքիայի ԱԳՆ
08/06/2026
Ուրախ ենք, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել՝ խաղաղ և հանգիստ մթնոլորտում, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։
Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Այս նպատակով Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»,-նշված է հայտարարության մեջ։