«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մայիսի 31-ին Երկրի վրա երկնաքարային փոթորիկ կլինի

30/05/2022

Մայիսի 31-ին Երկրի բնակիչներին սպասում է շատ ինտենսիվ երկնաքարային փոթորիկ՝ ժամում մի քանի հազար մետր արագությամբ։

«Մայիսի 31-ի առավոտյան երկրացիներին հիանալի տեսարան է սպասվում՝ իսկական երկնաքարային անձրեւ, երկնաքարերի թիվը ժամում կարող է հասնել մինչեւ 10 000-ի։ Երկնաքարերի ակտիվության տեւողությունը կկազմի մոտ երկու ժամ, դրա առավելագույնը, ըստ հաշվարկների, կլինի ժամը 6:30-ին (Մոսկվայի ժամանակով), երբ մեր երկայնություններում արդեն լուսաբաց է»,- ասել է Յակուշեչկինը:

 

Փորձագետի կարծիքով՝ երեւույթը լավագույնս կերեւա արեւմտյան կիսագնդում՝ Հյուսիսային Ամերիկայում։ Նա նշել է, որ, ըստ հաշվարկների, «անձրեւը» կսկսվի Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում։

 

Յակուշեչկինը հավելել է, որ երկնաքարերը հիմնականում թույլ եւ ոչ վառ կլինեն, ուստի ցանկալի է այդ երեւույթը քաղաքից դուրս դիտել։