«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

12/01/2023

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։

Կառավարության հունվարի 12-ի նիստին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:

«2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվել, և այժմ այս համաձայնագրի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ կա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Այս համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն այսուհետ սահմանը կարող են հատել նույնականացման քարտով, այսինքն՝ անձնագրի անհրաժեշտություն չեն ունենալու: Այսօր սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Իրակլի Ղարբաշվիլի գլխավորությամբ»: