«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հոկտեմբեր 27-ին տեղի կունենա Վատիկանի դեսպասնության բացումը ՀՀ-ում

26/10/2021

Հոկտեմբեր 27-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա Հայաստանում Առաքելական Նվիրակության (Վատիկանի դեսպասնության) պաշտոնական բացման առառողությունը։

Այս մասին հայտնում են Հայաստանում Առաքելական Նվիրակության քարտուղարությունից։

Աշխարհի շատ երկրների համար, ամենաերկար դիվանագիտական հարաբերությունը Պապական պետության հետ է եղել, որն ինքնին աշխարհի ամենահին դիվանագիտական մարմիններից է: Դարերի ընթացքում, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև տևական և հարուստ հարաբերությունները շարունակել են ավելի ու ավելի ամրանալ։

Առաքելական Նվիրակության բացման արարողությանը ներկա կլինի Վատիկանից պաշտոնական պատվիրակություն՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Նորին Գերազանցություն Էդգար Պենյա Պառայի գլխավորությամբ: Արարողությունը տեղի կունենա դրսում՝ Հյուսիսային պողոտայի 10/1 հասցեում (Պուշկին փողոցի հետ հատվող անկյունում) Սուրբ Աթոռի դրոշի բարձրացման արարողությամբ։ Բացմանը հրավիրված են սակավաթիվ բարձրաստիճան անձեր՝ հաշվի առնելով երկրում տիրող Կորոնավիրուս 19-ի հետ կապված համաճարակային իրավիճակը:

Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան պաշտոնական այցով Հայաստանում կլինի 2021թ․-ի հոկտեմբերի 27-ից 28-ը, որի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի իշխանությունների հետ՝ երկկողմ փոխհարաբերություններին, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային խնդիրներին, վերաբերվող հարցերը քննարկելու համար:

Այս երկօրյա այցի ընթացքում, Էդգար Արքեպիսկոպոս Պենյա Պառան կայցելի նաև Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Սուրբ Աթոռը առաջինն է պետություններից և միջազգային մարմիններից, որ 1992թ․-ին ճանաչեց հայկական ինքնիշխանությունը և Հայաստանում անվանեց Առաքելական Նվիրակ։ Այդ ժամանակվանից Հայաստանի Առաքելական Նվիրակը բնակվում էր Թբիլիսիում:

2021-2022թթ․-ին Սուրբ Աթոռը և Հայաստանի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը (1992 թ.), Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցի 20-ամյակը (1991 թ.) և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելության հինգերորդ տարելիցը (2016թ.)։