«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սթոլթենբերգն Աֆղանստանում առանց ԱՄՆ-ի օպերացիան շարունակելն անվանել է անիրատեսական

11/09/2021

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և «բոլոր դաշնակիցները համաձայնել էին» նրա որոշման հետ:

«Առանց ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին դժվար կլիներ շարունակելու ռազմական գործողությունները: Դա իրատեսական տարբերակ չէր»,- անկեղծացել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ բոլորը գիտակցում էին, որ դա ծանր ու բարդ որոշում է եղել և ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլում կառավարության անկման և թալիբների՝ իշխանության վերադառնալու անխուսափելիությունը: