Ադրբեջանը uադրիչ է համարել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը Արցախի մասին
Ադրբեջանը սադրիչ է համարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունը Արցախի մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Այն ժամանակաշրջանում, երբ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան սեփական ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի իրականացրած արդար պատերազմից հետո տարածաշրջանում պայմաններ են ստեղծվել կայուն խաղաղության համար, մենք վճռականորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում սեփական տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
https://ru.apa.az/vneshnyaya-politika/mid-otverg-utverzdeniya-zana-noelya-barro-ozvucennye-v-senate-francii-protiv-azerbaidzana-650040