«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշներն աճել են

05/11/2020

Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշներն այս տարի աճ են արձանագրել:

Մշտական բնակչության թվաքանակն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է 10.4 հազարով. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:

2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 967.9 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը 2 մլն 957.5 հազար էր:

Այս տարի աճել է նաև ծնելիության ցուցանիշը: 2020 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26653 երեխա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 26445: