«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է զարգացնենք արդյունաբերությունը, միայն չիր ու չամիչ վաճառելով պետության տնտեսությունը չի աճի. Չիկագոյում ՀՀ հյուպատոսի խորհրդականՀրայր Նազարյան

03/10/2025

Երկրի տնտեսական հզորության ամենակարևոր պայմաններից մեկը նրա արդյունաբերական ներուժի զարգացումն է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս միտքը առանձնակի ընդգծեց և կարևորեց Չիկագոյում Հայաստանի հյուպատոսի տնտեսական հարցերով խորհրդական Պարույր Սարգսյանը:

 Նա նաև ներկայացրեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման իր տեսլականը:

Եթե Հայաստանի մեծ ընկերությունները կարողանան ներկայացուցչություններ, պահեստներ ունենան   արտերկրում, ապա աշխատանքն ավելի արդյունավետ կկազմակերպվի: Նաև պետք է պարտադիր մասնակցել   կազմակերպվող տնտեսական ցուցահանդեսներին, ծանոթանալ  տեղի շուկայի պահանջարկին: Անչափ կարևորում եմ նաև պատվավոր հյուպատոսությունների ինստիտուտի զարգացումը, քանի որ դրանք կարող են դառնալ արտերկրում Հայաստանի տնտեսական և մշակութային «ականջները» և «աչքերը» և շատ օգտակար կլինեն:   Նաև ուզում եմ նշել, որ մեր երկիրը կհարստանա և ավելի անվտանգ կդառնա, եթե զարկ տանք արդյունաբերության զարգացմանը: Միայն չիր ու չամիչ վաճառելով պետության տնտեսությունը չի աճի: Մի օրինակ բերեմ. ամերիկացիները շատ են օգտագործում տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա, որոնց պահեստամասերը ներկրում են հեռավոր երկրներից:  Մի՞թե անհնար է Հայաստանում կազմակերպել այդ պահեստամասերի արտադրությունը և դրանց արտահանումն ԱՄՆ:  Առավելևս, որ այստեղ ունենք բավականին որակյալ աշխատուժ, որը կարող է դա ապահովել:   

- Որքանո՞վ դա տնտեսապես նպատակահարմար կլինի այն պարագայում, երբ ԱՄՆ ղեկավարությունը վերջերս շեշտակի բարձրացրեց ներկրման մաքսատուրքերը:

- Յուրաքանչյուր խնդիր նաև հնարավորություն է: Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնց նկատմամբ սահմանվել է ներկրման ցածր մաքսատուրք: Սա պատեհ առիթ է, որից պետք է ճիշտ օգտվել և փորձել ամերիկյան շուկայում զբաղեցնել այն նիշը, որը հիմա զբաղեցնում են ավելի բարձր մաքսատուրքի տակ հայտնված երկրները: Հասկանալի է, որ Հայաստանը միանգամից չի կարողանա ապահովել այն ծավալները, որոնք ունեն Չինաստանը, Մալայզիան և մյուս երկրները, բայց պետք է փորձել փոքր քայլերով առաջ շարժվել: Ես կողմնակից եմ նոր տեխնոլոգիաների միջոցով արդյունաբերական արտադրության զարգացմանը:  

Այսօր պետք է աշխատել նախագծեր կազմելու, հաշվարկներ իրականացնելու և մտահղացումներն իրականացնելու ուղղությամբ:

-Դրանով պետք է կառավարությո՞ւնը զբաղվի, թե՞ նաև մասնավոր հատվածը:

-  Ոչ և ոչ  դա գերազանցապես կառավարության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների տիրույթում է: