«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ԼՀԿ-ը հետևեց ԲՀԿ-ին

14/09/2020

ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ն ևս չի մասնակցելու քվեարկությանը, որովհետև հակաիրավական գործընթացը, որը այս դահլիճում տեղի է ունեցել Սահամանադրության փոփոխության համատեքստում շարունակվում է։

«Որքան էլ, որ ես մեծ ցանկություն ունենամ քվեարկելու հատկապես իմ դասախոսի և մյուս թեկանծուների օգտին, դրա հնարավորությունը չունեմ, որովհետև ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահամանդրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքենրը իրավական բնագավառում»,- ասաց պատգամավորը։

Նա հայտարարեց, որ ներկայիս իշխանական թիմը շատ պռոֆեսիոնալ է չեղած տեղը խնդիրներ առաջացնելու և այդ խնդիրենրը հաղթահարելու բնագավառում, կամ եղած խնդիրները այնպես բարդացնելու, որ այլևս որևէ հնարավոր տարբերակ չլինի լուծում գտնելու ուղղությամբ

«Մենք դատական համարկգում արդեն իսկ մեծ քանակությամբ խնդիրներ ունենք՝ Սահմանադարական դատարան, Վերաքննիչ, դատարան, Վճռաբեկ դատարան, Առաջին ատյանի դատարան։ Չկա մի դատական ատյան որ հարյուրավոր խնդիրներ չլինի։ Բայց փոխանակ մենք զբաղվենք այս խնդիրներով՝ մենք այս խնդիրները բարդացնում ենք, մի հատ էլ հակասահմանադրական գործընթաց ենք կազմակերպում և դրա հիման վրա շարունակում ենք, իբր, բարեփոխումներ անել։ Ցավով պետք է նշեմ, որ եթե ծառի արմատի մեջ թույն եք սրսկում՝ նա հրավորություն չունի լավ պտուղ տալու։ Առանց այն էլ այդ ծառը լավ վիճակում չէր գտնվում»,- ասաց Սիմոնյանը։